Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են 20 վճարային տերմինալներ

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են 20 վճարային տերմինալներ
Միասնական տոմսային համակարգի ծրագրի շրջանակում Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են մոտ 20 վճարային տերմինալներ ( վալիդատորներ)։ Այս մասին այսօր` Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ. Բաբկեն Սեդրակյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում մետրոպոլիտենը կհամալրվի մեկ շարժակազմով` երեք վագոններով։
«Երկու շարժակազմ էլ 3–ական վագոններով առաջիկա ամիսներին գիծ դուրս կգա։ Արդյունքում 3 ամսվա ընթացքում կունենանք երեք նոր շարժակազմ»,–ասաց Սեդրակյանը։

 

Հավելենք, որ անցած շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 565 հազար 746 ուղևոր, գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ:

 

Հիշեցնենք, որ ներկայումս քաղաքային իշխանությունները աշխատանքներ են տանում միասնական վճարային համակարգի ներդրման ուղղությամբ: Այն թույլ կտա քաղաքացիներին Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը վճարել 4 եղանակով։

 

Աղբյուրը՝   armeniasputnik.am