Ուժեղ քամին վնասներ է հասցրել Գավառ համայնքի տնտեսություններին

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում նոյեմբերի 26-27-ին գրանցված ուժեղ քամիները զգալի վնասներ են հասցրել համայնքի տնտեսություններին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, քամին պոկել և ցած է շպրտել բազմաբնակարան շենքերի տանիքներ, վթարային վիճակ ստեղծել էներգամատակակարման համակարգում, ինչի հետևանքով համայնքի առանձին բնակավայրերում տեղի են ունեցել հոսանքազրկումներ։ Քամին տապալել է նաև 44-օրյա պատերազմում զոհված Յուրա Զախարյանի շիրմաքարը։
Գավառի համայնքապետարանում ձևավորված հանձնաժողովն այս պահին ուսումնասիրում և արձանագրում է քամու պատճառած վնասների չափերը։