Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման աշխատանքները հաջորդ տարվանից պետք է սկսենք․ Ավինյան

Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման աշխատանքները հաջորդ տարվանից պետք է սկսենք․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանը ստացել է մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ամբողջական փաթեթը, և այն գտնվում է համալիր փորձաքննության իրականացման փուլում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես պետք է խնդրեմ, որ այդ աշխատանքներն ամփոփելուց հետո միանգամից մրցույթի դնենք՝ առանց ֆինանսական միջոցների։ Այդ հարցը հընթացս կսկսենք լուծել, բայց արդեն պատրաստ լինենք, որ Աջափնյակ կայարանի շինարարական աշխատանքները պետք է սկսենք»,- ասել է Երևանի քաղաքապետը։

Երևանի քաղաքապետը հանձնարարեց նաև մրցույթի դնել «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ մետրոյի նոր կայարան կառուցելու նախագծա-նախահաշվային փաստաթղթերը ձեռք բերելու հայտը։