Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրում ընթանում են գազամատակարարման միացման աշխատանքները

Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրում ընթանում են գազամատակարարման միացման աշխատանքները
Ինչպես նշեցինք ավարտվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող Աղավնատուն գյուղի Բ.Ներսիսյան 2-րդ նրբ., Ս.Վիրաբյան,Երիտասարդական 3-րդ, Հարավ-Արևելյան 2-րդ փողոցների գազաֆիկացման փաստաթղթավորման աշխատանքները։ Ներկա պահին ընթանում են բնակավայրի նշված փողոցների գազամատակարարման միացման աշխատանքները։
Հիշեցնենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է՝ 60,650.814/վաթսուն միլիոն վեց հարյուր հիսուն հազար ութ հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմել է 33,357.948/55 %/, իսկ պետության մասնաբաժինը ՝ 27,292.866/45%/: