Ավարտին են մոտեցել Մարտիրոսյան, 4-րդ և 5-րդ փողոցների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները

Ավարտին են մոտեցել  Մարտիրոսյան,  4-րդ և 5-րդ  փողոցների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները
Պետություն-համայնք համագործակցությամբ՝ Արտաշատ համայնքի Մասիս բնակավայրում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտեցել Մարտիրոսյան, 4-րդ և 5-րդ փողոցների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները՝ ընդհանուր 700 գծամետր երկարությամբ:
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր եղել է բնակավայրում և տեղում հետևել է ընթացող աշխատանքների որակին։
Նշենք, որ այս ենթածրագրով ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Մասիս, Ազատավան և Ջրաշեն բնակավայրերում։
Ծրագրի շինարարական աշխատանքների արժեքը 205.557. 733 ՀՀ դրամ է, որի 65%-ը հատկացնում է համայնքը, 35%-ը՝ Կառավարությունը:
Փողոցները բնակավայրի հանրակրթական դպրոց և գերեզմանատուն տանող ճանապարհներն են։