Կայացել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի երկրորդ ընդլայնված խորհրդակցական աշխատաժողովը

Կայացել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի երկրորդ ընդլայնված խորհրդակցական աշխատաժողովը
Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ԵՄ ծրագրի ղեկավար Զուզանա Սորոցինովան, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԶԾ «Կլիմա, շրջակա միջավայր, դիմադրողականություն» բաժնի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, «Սևան» ազգային պարկի ՊՈԱԿ-ի, ՀՀ ՇՄՆ Անտառային կոմիտեի, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի, Կադաստրի կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի, Սևան, Մարտունի, Գավառ, Ճամբարակ, Վարդենիս խոշորացված համայնքների, միջազգային և տեղական բնապահպանական կառույցների 49 ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» գործողության ընթացիկ վիճակը, ինչպես նաև կառավարման պլանի բաղկացուցիչ ծրագրերի կառուցվածքը և դրանց մշակման մեթոդաբանությունը, գոտիավորման և սահմանների ճշգրտման աշխատանքների մեթոդական հիմքերը։ Ներկայացումներին հաջորդել է պլենար քննարկումը, աշխատաժողովի արդյունքների ամփոփումը և հաջորդ քայլերի փոխհամաձայնեցումը՝ աշխատանքների ամփոփմանն ընդառաջ։
Մասնակիցների կողմից մեծապես կարևորվել է աշխատանքների իրականացման մասնակցային մոտեցումը, ներդրված նորարարությունները, ինչպես նաև Ազգային պարկի կառավարման առկա մարտահրավերների համապարփակ դիտարկումն ու իրատեսական և պրակտիկ լուծումների առաջարկումը։
Սևան ազգային պարկի կառավարման պլանի հետագա հաստատմանը նպաստելու նպատակով ծրագիրն աջակցում է նաև կառավարման պլանի ռազմավարական էկոլոգիական գնահատման իրականացմանը։
 Շրջակա միջավայր նախարարության պատվիրակմամբ կառավարման պլանի մշակումը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվում է «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ (Հայաստան), Սոլյուտոն ՍՊԸ (Հայաստան), DHP Conservation Ltd. (Չեխիա), NaravaNarave d.o.o (Սլովենիա) կոնսորցիումի կողմից։
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։