Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-հոկտեմբերին նվազել է՝ 103,4%-ից մինչեւ 101,6%

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-հոկտեմբերին նվազել է՝ 103,4%-ից մինչեւ 101,6%

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-հոկտեմբերին, 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է մինչև 101,6%՝ նախորդ տարվա 103,4%-ի դիմաց: Դա դիտվել է արդյունաբերական հատվածի ծավալների 0,5%-ով կրճատման ֆոնին՝ մինչև 2,1 տրլն դրամ (5,4 մլրդ դոլար), մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր 9,9% աճ։ Նման տվյալներ են նշված  ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունում։

Վիճակագրության համաձայն, 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը, ընդհակառակը, բարձրացել է մինչև 104,3%, մինչդեռ, մեկ տարի առաջ 2022թ. հոկտեմբերին, 2021թ. հոկտեմբերի համեմատ, այդ ցուցանիշը եղել է անկման մեջ և կազմել է 97,1%։ Դիտարկվող այս ժամանակահատվածում արդյունաբերության հատվածը ցույց է տվել ծավալների չնչին աճ՝ 0,6 տոկոսով, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր աճի բարձր տեմպ՝ 9,7 %:

Աղբյուրը՝   finport.am