Կառուցվելիք Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածն միմյանց կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները

Կառուցվելիք Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածն միմյանց կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները

Երևանում տրանսպորտային մեծ հոսքերը կանոնակարգելու և խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ճանապարհահատվածը իրար կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները՝ հնարավորություն ստեղծելով զգալիորեն կրճատել առկա ճանապարհը:

Նախագիծը կյանքի կոչելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել են վարկային և ծրագրի իրականացման համաձայնագրերը:

«Սա քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ևս մեկ կարևոր քայլ է, որը կիրականացնենք միջազգային մեր գործընկերների հետ համատեղ»,- գրել է քաղաքապետը: