Նորվեգիան 2022 թվականին ռուս-ուկրաինայի հակամարտությունից վաստակել է 31.3 միլիարդ դոլար

Նորվեգիան 2022 թվականին ռուս-ուկրաինայի հակամարտությունից վաստակել է 31.3 միլիարդ դոլար

Նորվեգիան 2022 թվականին Ուկրաինայի հակամարտությունից «աշխատել» է մոտ 334 միլիարդ կրոն (31.3 միլիարդ դոլար), հայտնում է NRK հեռուստաալիքը։ Նորվեգացի փորձագետները լրացուցիչ շահույթի այս հաշվարկն են կատարել ու տվյալները տրամադրել Dagens Naeringsliv-ը:

Չհաշված Մեծ Բրիտանիա արտահանումը, փորձագետների հաշվարկած գումարը կազմում է 2022 թվականին գազի արտահանումից ստացված ընդհանուր եկամուտի 27%-ը, որը ռեկորդային է:

Ուկրաինական հակամարտության բռնկումից հետո ռուսական գազի մատակարարումների կրճատումն ու դադարեցումը մեծացրեց դրա գները, ինչը Նորվեգիային թույլ տվեց գումար աշխատել իր գազի մատակարարումից:

«Սա խելագարորեն հսկայական ցուցանիշ է: Զզվելի է, որ Նորվեգիան փող է աշխատում ուրիշի դժբախտության վրա: Կառավարությունը անհարմար է դարձնում նորվեգացի լինելը», – ասել է Կանաչների կուսակցության առաջնորդ Արիլդ Հերմստադը: Նա իր երկիրը անվանել է «պատերազմի շահառու»։

Աղբյուրը՝   b24.am