Թմրամիջոցներով պայմանավորված հիմնախնդիրը շարունակում է մնալ Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում

Թմրամիջոցներով պայմանավորված հիմնախնդիրը շարունակում է մնալ Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում
Հիշեցնում ենք, որ թմրամիջոցների օգտագործումը կարող է ճակատագրական լինել. հնարավոր է՝ առաջին իսկ գործածումից սուր ինտոքսիկացիա («գերդոզավորում»)՝ հավանական մահվան ելքով:
Թմրամիջոցների պարբերական գործածումն առաջացնում է ծանր կախվածության համախտանիշ՝ դրանից բխող խիստ բացասական հետևանքներով։
 Բացի այդ, թմրամիջոցների գործածման հետևանքով առաջանում են ծանր հոգեախտաբանական խնդիրներ՝ ընկալման, մտածողության, գիտակցության ոլորտների խանգարումներ, տրամադրության խանգարումներ, ինչպես նաև` սուիցիդալ մտքեր, որի դեպքում հնարավոր է անգամ ինքնասպանություն։
 Թմրամիջոցների օգտագործման արդյունքում հաճախ առաջանում են այնպիսի հոգեկան խանգարումներ, որ անհրաժեշտ է լինում ոչ միայն թմրաբանական, այլև` հոգեբուժական օգնության տրամադրում:
 Թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված վնասներն անասելի մեծ են ինչպես թմրամիջոցներ գործածող անձանց և նրանց ընտանիքների, այնպես էլ` հասարակության և պետության համար:
Սիրելի՛ հայրենակիցներ, զե՛րծ մնացեք թմրամիջոցներից. դրանք վտանգավոր են ձեր առողջության և կյանքի համար։