ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Գյումրի» մասնաճյուղը վերաբացվեց նոր բրենդի ներքո

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Գյումրի» մասնաճյուղը վերաբացվեց նոր բրենդի ներքո

Նոր բրենդի ներքո Գյումրու Անկախության հրապարակ 8 հասցեում վերաբացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ երրորդ մասնաճյուղը: Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում նոր, գեղեցիկ և արդիական լուծումներով վերանորոգված «Գյումրի» մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նոր ծառայություններից և պրոդուկտներից օգտվելու լայն հնարավորություն է ամբողջ մարզի համար: 

02.jpg (191 KB)

«Պատահական չէ, որ մենք մարզերի մասնաճյուղային ցանցի վերաբացումը նոր բրենդի ներքո սկսել ենք հենց Գյումրիից: Մեզ համար դա կարևոր էր, հաշվի առնելով ոչ միայն խոշոր քաղաքի պահանջները, այլև յուրահատուկ պատմամշակութային ժառանգությունն ու ավանդույթները պահպանող մեր գյումրեցի հաճախորդներին»,- շեշտում է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Հաղորդակցությունների վարչության պետ Մերի Հայրապետյանը: Նա վստահ է, որ Գյումրիում ևս բանկի հաճախորդները կգնահատեն  վերաբացվող մասնաճյուղերի սպասարկման նոր միջավայրն ու հարմարավետ  ձևաչափը:

03.jpg (155 KB)

 «ԱՄԻՕՆ ազդարարում է թվային նոր ռազմավարության սկիզբը, որը մեկնարկում ենք վիդեոբանկ ծառայությամբ: Հեռավար սպասարկման նոր ծառայությունը թույլ է տալիս գրեթե բոլոր բանկային գործարքներն իրականացնել տեսազանգի միջոցով՝ օգտվելով կենդանի և անհատական շփման առավելություններից»,-  ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը թվարկեց նոր թվային պրոդուկտները, որոնցից հաճախորդները կարող են օգտվել հեռավար տարբերակով՝ ավանդային, վարկային պրոդուկտներ, խնայողական հաշիվ:

Վերաբացվող մասնաճյուղի տարածքում գործելու է 24/7 ռեժիմով հաճախորդների ինքնասպասարկման գոտի, որը հագեցած է հաճախորդների ինքնասպասարկումը ոչ աշխատանքային ժամերին ապահովելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

07.jpg (151 KB)

Բանկի զարգացման նոր թվային ռազմավարությանը համահունչ ճարտարապետական և դիզայներական լուծումներով վերաբացվող «Գյումրի» մասնաճյուղում հաճախորդները կստանան ավելի արագ և որակյալ սպասարկում, ինչն օրեցօր հաճելիորեն կբարելավի հաճախորդների փորձառությունը Բանկի հետ հաղորդակցման բոլոր հարթակներում։

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից