Հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին

Հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին

Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և Hayasat-1 անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:18-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում են «Բազումք»-ից:

«Հայասաթ-1» արբանյակի թռիչքը նախատեսված էր նոյեմբերի 29-ին, սակայն որոշ սահմափակումների պատճառով SpaceX ընկերությունը Falcon-9 հրթիռի արձակման օրը տեղափոխել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերն ու պատրաստ է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով տիեզերք թռչելուն: Թե ինչպես տիեզերական գաղափարը միավորեց «Բազումք»-ին ու CSIE-ին, և ստեղծվեց Hayasat-1-ը, կարող եք կարդալ «Արմենպրես»-ի անդրադարձում: