Բանկային քարտերով անկանխիկ գործարքներն առաջին անգամ առաջ են անցել «կանխիկից»

Բանկային քարտերով անկանխիկ գործարքներն առաջին անգամ առաջ են անցել «կանխիկից»

Հայաստանում բանկային քարտերի շուկայի կայացման և զարգացման տարիներին առաջին անգամ ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով դրանցով անկանխիկ գործարքների ծավալը գերազանցել է կանխիկացման ծավալները:

Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի տվյալները, քարտերով գործարքների 50.3%-ը բաժին է ընկել անկանխիկ գործառնություններին՝ 2.3 տրլն դրամ (5.7 մլրդ դոլար), մինչդեռ մեկ տարի առաջ այդ մակարդակը կազմում էր շուրջ 38%: Ընդ որում, անկանխիկ գործարքների ծավալի տարեկան աճի տեմպն արագացել է՝ 63,3%-ից մինչև 2 անգամ։

Ինչպես կարծում են շուկայի վերլուծաբանները, անկանխիկ գործառնությունների արագ աճը պայմանավորված է եղել  «Անկանխիկ հաշվարկների մասին» ՀՀ օրենքի թարմացմամբ, որը պարտավորեցրել է  2022թ. հուլիսի 1-ից կատարել համեմատաբար խոշոր անկանխիկ վճարումներ։

Աղբյուրը՝   finport.am