Հայաստանն առաջիկա 10 տարում ռուսական բնական գազի յուրաքանչյուր 1000 խմ–ի համար կվճարի 165 դոլար․ ՀԾԿՀ նախագահ

Հայաստանն առաջիկա 10 տարում ռուսական բնական գազի յուրաքանչյուր 1000 խմ–ի համար կվճարի 165 դոլար․ ՀԾԿՀ նախագահ

Հայաստանն առաջիկա 10 տարում ռուսական բնական գազի յուրաքանչյուր 1000 խմ–ի համար կվճարի 165 դոլար, ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Վերջին վերանայումը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին։ Գինը մնացել է անփոփոխ՝ ըստ ստորագրված միջկառավարական համաձայնագրի։ Եթե սահմանին գազի սակագինը չփոխվի, ապա, կարծում եմ, վերանայում չի լինի (ներքին սպառողների համար)»,- ասաց Բաղրամյանը «Էներգետիկայի Շաբաթ Հայաստան 2023» համաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք կարող են քաղաքական գործընթացները, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն ազդել գազի գործող սակագնի վրա։ ՀԾԿՀ ղեկավարը ձեռնպահ մնաց քաղաքական բնույթի հարցերին պատասխանելուց։

ՌԴ–ից ՀՀ գազի մատակարարման մասին
«Գազպրոմ» ընկերությունը Հայաստանի ներքին սպառման գազի միակ մատակարարն է։ Ռուսական «կապույտ վառելիքի» մատակարարումները հայ սպառողներին իրականացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն (Գազպրոմի 100% դուստր ձեռնարկություն) տարանցիկ ճանապարհով՝ Վրաստանի տարածքով։ Ռուսական գազի գինը Հայաստանի համար (սահմանին) կազմում է 165 դոլար է հազար խորանարդ մետրի դիմաց։

Աղբյուրը՝   arka.am