Հստակեցվում է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և եզրակացությունների վարման կարգը

Հստակեցվում է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և եզրակացությունների վարման կարգը

Քաղաքաշինության կոմիտեի մշակած նախագծով սահմանվել է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը: Կարգով ամրագրվել են բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննության պատվիրման սուբյեկտները, հետազննությունների անցկացման նվազագույն պարբերականությունը, առավել վաղ անցկացման դեպքերը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ 

Փաստաթղթով ահմանվել է, որ տեխնիկական վիճակի գնահատումն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունները հետազննության արդյունքում տրված եզրակացությունները եռամսյա պարբերականությամբ ներկայացնելու են Քաղաքաշինության կոմիտե: Եզրակացությունների ամփոփմամբ կոմիտեն վարելու է էլեկտրոնային մատյան և տվյալները հրապարակելու է նաև պաշտոնական կայքում։ Բացի այդ, տվյալները տրամադրվելու են Կադաստրի կոմիտեին՝ պետական գրանցման էլեկտրոնային մատյանում ներառելու նպատակով։

Կարգում հստակեցված է, որ բազմաբնակարան շենքերի համար տեխնիկական վիճակի հետազննությունը լիցենզավորված կազմակերպություններին պատվիրում է շենքի կառավարման մարմինը, իսկ դրա բացակայության դեպքում՝ համայնքը` սեփականատերերի կողմից պարտադիր նորմերի շրջանակներում կատարված վճարումների հաշվին: Անհատական բնակելի տների համար պատվիրում են սեփականատերերը։  Տեխնիկական վիճակի գնահատումը ցուցվում է իրականացնել ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ: Նշենք, որ  որոշմամբ թվարկված են նաև այն դեպքերը, երբ պետք է իրականացնել ավելի վաղ: