«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պաշտոնական կայքում գործում է «Առցանց դիմումներ» ընդունելու համակարգ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պաշտոնական կայքում գործում է «Առցանց դիմումներ»  ընդունելու համակարգ
Համակարգը իրենից ներկայացնում է 4 քայլերի հաջորդականություն՝
1. Դիմողը լրացնում է իր էլեկտրոնային փոստի հասցեն, հետադարձ կապով ստանալով կոդ՝ էլեկտրոնային փոստի հասցեն հաստատելու համար:
2. Երկրորդ քայլով դիմողը դաշտում լրացնում է պահանջվող անձնական տվյալները, կցում անձնագրի պատճենը:
3. Երրորդ քայլով դիմողը ընտրում է գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղը, ընտրում դիմումի ձևանմուշը և կցում պահանջվող փաստաթղթերի պատճենները:
Դիմումի ձևանմուշները ինն են.
· Գազասպառման համակարգի համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների տրամադրում
· Գազասպառման համակարգի փոփոխություններ
· Բնական գազի վճարումների շրջանառու ամփոփագրի տրամադրում
· Տեխնիկական սպասարկման վերաբերյալ շրջանառու ամփոփագրի տրամադրում
· Բաժանորդի փոփոխություն
· Տեղեկատվություն գազատարների վերաբերյալ
· Գազամատակարարման դադարեցում
· Գազամատակարարման վերականգնում
· Փաստացի կատարված սխալ վճարման վերաբերյալ:
4. Չորրորդ քայլով դիմողը մուտքագրում է լրացուցիչ տվյալներ, եթե դրանք պահանջվում են, որից հետո իր էլկտրոնային փոստին ստանում է ծանուցում մուտքագրված դիմումի մասին՝ կցված փաստաթղթերի փաթեթով՝ ներառյալ ձևավորված դիմումը: Ծանուցման մեջ նշված է ընտրված գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղի համապատասխան հեռախոսահամար, որով դիմողը կարղ է կապ հաստատել:
Հարթակի աշխատանքի հետ կապված բոլոր հարցերով դիմողները կարող են զանգահարել տեխնիկական աջակցության հեռախոսահամարով՝ 010 294–946:
Ընկերությունը կարևորում է մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, գործող հարթակը նպատակ ունի ապահովել աշխատանքի թափանցիկությունը և մատչելիությունը դիմողների համար: