Ջրային կոմիտեն Զարգացման ֆրանսիական գործակալության հետ այս պահին իրականացնում է երկու մեծ ծրագրեր

Ջրային կոմիտեն Զարգացման ֆրանսիական գործակալության հետ այս պահին իրականացնում է երկու մեծ  ծրագրեր
Ջրային կոմիտեն Զարգացման ֆրանսիական գործակալության հետ այս պահին իրականացնում է երկու մեծ՝ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման և Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ծրագրերը։
Դրանց հետ կապված ընթացիկ հարցերի շուրջ այսօր Կոմիտում քննարկում տեղի ունեցավ Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի, տեղակալներ՝ Մարտիրոս Նալբանդյանի, Վարազդատ Մկրտչյանի և գործակալության ներկայացուցիչների հետ։ Ֆրանսիական պատվիրակությունը գլխավորում էր առաքելության ղեկավար Սանդրա Ռուլիեն։ Կողմերը փոխադարձ գոհունակություն հայտնեցին արդյունավետ և բազմաբաղադրիչ համագործակցության համար։
Վեդի ջրամբարի ոռոգման համակարգի շահագործման արդյունքում ոռոգման ջուրը կհասնի ավելի քան 3220 հա ոռոգելի հողատարածքների ջրթող ավազաններին։ Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։
Ծրագիրն աջակցելու է ոռոգման ոլորտի բարեփոխումներին` ուղղված ընդհանուր ոլորտի ֆինանսական կայունությանը և ոռոգման կառավարման կարողությունների բարելավմանը։ Խորհրդատվական ծառայությունների մատուցումը նախատեսվում է մեկնարկել 2024 թվականին՝ 2 տարի տևողությամբ։
Քննարկման ընթացքում նաև մտքեր փոխանակվեցին հնարավոր նոր՝ ՀՀ Սյունիքի մարզի ջրային համակարգերի ոլորտում ծրագրային համագործակցության մասին։