Վերին Պտղնի բնակավայրում մանկապարտեզի կառուցման աշխատանքները շարունակվում են

Բնակավայրի փոքրիկները հաջորդ տարվա ընթացքում կսկսեն հաճախել շենքային հարմարավետ պայմաններով կառուցված մանկապարտեզ:Այս մասին տեղեկանում ենք Աբովյանի համայնքապետարանից։


Մանկապարտեզը կունենա նաև բարեկարգ բակային տարածք, որտեղ օրերս Աբովյանի քաղաքային տնտեսության աշխատակիցները կառուցել են խաղահրապարակ և տեղադրել նստարաններ: