Toyota-ն միջազգային արտադրության և վաճառքի ռեկորդներ է գրանցում

Toyota-ն միջազգային արտադրության և վաճառքի ռեկորդներ է գրանցում

Ճապոնական առաջատար Toyota ավտոարտադրողի միջազգային արտադրության և վաճառքի ծավալները հոկտեմբերին հասել են ռեկորդային մակարդակի, ասվում է կորպորացիայի տարածված հաշվետվության մեջ:

Արտադրության ծավալները կազմել են 900 հազար միավոր, ինչը 16.7%-ով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ վաճառքի ծավալներն աճել են 7%-ով՝ հասնելով 890 հազար միավորի։

Ըստ Kyodo-ի՝ համապատասխան դրական միտում կապված է Toyota-ի արտադրանքի սպառողական պահանջարկի աճի հետ, հատկապես Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի շուկաներում։

2022 թվականին Toyota-ն իր դուստր ձեռնարկությունների՝ Daihatsu-ի և Hino-ի հետ երրորդ տարին անընդմեջ զբաղեցրել է աշխարհում առաջին տեղը ավտոմեքենաների վաճառքի ծավալով՝ վաճառելով 10.48 միլիոն ավտոմեքենա։

Աղբյուրը՝   b24.am