Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրում ֆերմերների համար կստեղծվի ուսումնական կենտրոն

Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրում ֆերմերների համար կստեղծվի ուսումնական կենտրոն
Նոյեմբերի 28-ին Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրում տեղի է ունեցել ֆերմերների ուսումնական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը:
Ուսումնական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջեւան համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը,
Ֆրանսիայի գյուղական բնակավայրերի ղեկավարների ասոցիացիայի նախագահ Միշել Ֆուղնիեն, Աղսոու համայնքի ղեկավար պարոն Բրունո Բետհենոդը, Կլամերի գյուղապետ Էրիկ Դեմուրոնը, հայ-ֆրանսիական խմբի անդամ Միշել Փազումյանը, «Հումանիտար խնդիրներ» ՀԿ -ի նախագահ Ալեն Բոանեն:
Հյուրերը ներկայացրել են առաջիկայում նախատեսվող համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Այնուհետեւ ներկաներն այցելել են Գանձաքարի վարչական տարածքում գտնվող սարամաս՝ ծանոթանալու անասնապահությամբ զբաղվող տնտեսություններին, որտեղ և համտեսել են տեղական սննդամթերք և ուտեստներ՝ պատրաստված «Մաքուր խոհանոց» սոցիալական ՀԿ-ի կողմից:
 
Ֆերմերների ուսումնական կենտրոնն անվանվելու է AMRF՝ կազմակերպության նախկին նախագահ, վաղամեռիկ Վանիկ Բերբերյանի անունով: