Արթիկ քաղաքի Աբովյան փողոցում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ

Արթիկ քաղաքի Աբովյան փողոցում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ
Աբովյան փողոցի ասֆալտապատումը ներառվել է Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի ասֆալտապատում, բարեկարգում և հարակից 6 փողոցների` Գարեգին Նժդեհ, Տոնականյան, Անկախության, Աբովյան, Բաղրամյան, Չարենց, մայթերի բարեկարգում և վերանորոգում ծրագրի մեջ։
Կենտրոնական հրապարակում և Աբովյան փողոցում իրականացվելու է ասֆալտապատում և մայթերի վերանորոգում բազալտե եզրաքարերով և քարե սալերով, իսկ նշված մյուս փողոցներում իրականացվելու է միայն մայթերի վերանորոգում բազալտե եզրաքարերով։
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը համայնքապետարանի պատասխանատուների հետ հետևել է աշխատանքներին, զրուցել շինարարի և քաղաքացիների հետ, կատարել նկատառումներ։
Ծրագրի ամբողջ գումարը կազմում է 253 մլն 654.000 դրամ, որից 114 մլն 144.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 139 մլն 510.000 դրամը` համայնքի ներդրումը։
Շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը շահել է <<ԵՎՐՈԱՍՖԱԼՏ>> ՓԲԸ-ն, որի հետ կնքվել է պայմանագիր։
Նախատեսվում է` աշխատանքներն ավարտվել մինչև տարեվերջ։