Անդրադարձել են Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև կնքված համագործակցության համաձայնագրին

Անդրադարձել են Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև կնքված համագործակցության համաձայնագրին
Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ տարածաշրջանային խորհրդի կողմից Հայաստան ժամանած գյուղատնտեսության մասնագետների պատվիրակությանը՝ Սյունիքի մարզում գյուղատնտեսության զարգացմանը միտված առաքելության իրականացման նպատակով։
 Հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձել են այս տարվա մարտի 29-ին ՀՀ Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև կնքված համագործակցության համաձայնագրին։
 Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է երկկողմ համագործակցություն, մասնավորապես՝ ժամանակակից ոռոգման համակարգերի ներդրման, մասնագիտացված կրթության զարգացման, ոչխարաբուծության, հողերի արդյունավետ կառավարման և խորհրդատվական ծառայությունների մատուցման ուղղությամբ։
 Այցի ընթացքում պատվիրակությունը այցելելու է Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Մեղրի և Սիսիան քաղաքներ՝ առկա խնդիրներին ծանոթանալու և համապատասխան ծրագրեր նախագծելու նպատակով։