Շվեդիայի տնտեսությունը մտել է ռեցեսիայի շրջան

Շվեդիայի տնտեսությունը մտել է ռեցեսիայի շրջան

Շվեդիայի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում կրճատվել է 0,3%-ով, հայտնում է երկրի Կենտրոնական վիճակագրական բյուրոն: Տնտեսությունը կրճատվել է երկրորդ եռամսյակն անընդմեջ, ինչը տեխնիկապես բնորոշվում է որպես ռեցեսիա:

«Տնտեսական անկումը համատարած էր, բայց որոշ չափով զսպվեց ծառայությունների արտահանմամբ: Տնային տնտեսությունների սպառողական ծախսերը նվազել են հինգերորդ եռամսյակն անընդմեջ», – հայտնում է գերատեսչության ներկայացուցիչը:

Անկումը հիմնականում պայմանավորված է եղել պաշարների կրճատմամբ և տնային տնտեսությունների սպառման 0.6%-ով նվազմամբ։ Միաժամանակ փորձագետները մանրածախ առևտրի մի փոքր աճ են նկատում։ Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ լայն սպառման ապրանքների (առանց ոգելից խմիչքների) վաճառքն աճել է 0.1%-ով, իսկ երկարաժամկետ օգտագործման ապրանքների վաճառքը՝ 3.4%-ով։

Այսպիսով, Շվեդիայում տարեվերջին ընդառաջ բացասական կանխատեսումներ կան՝ պայմանավորված նաև ֆինանսական համակարգում առկա բարձր տոկոսադրույքներով:

Աղբյուրը՝   b24.am