Վրաստանի ՀՆԱ-ն 10 ամսում աճել է 6.9%-ով

Վրաստանի ՀՆԱ-ն 10 ամսում աճել է 6.9%-ով

2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանի ՀՆԱ-ի իրական աճը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.9%։ Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Տնտեսական աճը հոկտեմբերին կազմել է 6.2%։ Աճ է նկատվել ֆինանսական և ապահովագրական, մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլետների վերանորոգման, տրանսպորտի ոլորտներում։ Միաժամանակ անկում է գրանցվել մշակող արդյունաբերության և անշարժ գույքի շուկայում։

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը տարվա տասը ամիսներին գերազանցել է 17.7 միլիարդ դոլարը, ինչը 16.2%-ով գերազանցում է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Արտահանումը կազմել է ավելի քան 5 միլիարդ դոլար (աճը՝ 12.5%), իսկ ներմուծումը՝ ավելի քան 12.6 միլիարդ դոլար (աճը՝ 17.8%)։

Աղբյուրը՝   b24.am