Վանաձորում կբացվի ԹՈՒՄՈ կենտրոն

Վանաձորում կբացվի  ԹՈՒՄՈ կենտրոն
Վանաձորի ավագանու որոշմամբ Թատերական հրապարակ 1/1 հասցեում գտնվող Սպայի տան զբաղեցրած հողատարածքը նվիրաբերվել է Հայաստանի Հանրապետությանը։
Այստեղ կտեղակայվի Թումո կենտրոնը՝ Թումո Վանաձորը։
Պետական գույքի կառավարման կոմիտեի և Վանաձորի ավագանու որոշմամբ Թումոյին անհատույց օգտագործման իրավունքով տրված Սպայի տան շենքը կվերանորոգվի նվազագույն միջամտություններով և կպահպանի իր ճարտարապետական ամբողջականությունը, սակայն կգործի արդեն որպես ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։
Կենտրոնի բացումը նախատեսվում է 2026 թվականին:
 Թումոն 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում։
Թումո կենտրոնը բացվել է 2011 թվականին Երևանում։ Հայաստանում այժմ գործում է 3 Թումո կենտրոն՝ Երևանում, Սևանում, Դիլիջանում, Գյումրիում։ Հայաստանից դուրս կա 7 միջազգային կենտրոն։