Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ընդլայնման եւ հարեւանության վարչության տնօրեն Լիոնել Ռափայլին

Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ընդլայնման եւ հարեւանության վարչության տնօրեն Լիոնել Ռափայլին
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ընդլայնման եւ հարեւանության վարչության տնօրեն Լիոնել Ռափայլին եւ ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային:
Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է, որ Եվրոպական ներդրումային բանկը ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման կարեւոր գործընկերներից է եւ կարեւորել է մի շարք ուղղություններով ԵՆԲ-ի հետ համագործակցության շարունակականության կարեւորությունը, մասնավորապես՝ էներգետիկայի, կրթության, ճանապարհաշինության եւ աղբահանության ոլորտներում:
ԵՆԲ գործընկերները պատրաստակամություն ցուցաբերեցին քննարկելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանման հետեւանքով առաջացած խնդիրների լուծմանն աջակցելու հնարավորությունները:
ԵՆԲ գործընկերներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել արդյունավետ եւ կառուցողական փոխգործակցության համար եւ վերահաստատել, որ ԵՆԲ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր նախագծերի իրականացման շուրջ համագործակցության հեռանկարները: