2023թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 263,021 դրամ

2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 263,021 դրամ։
Նշենք, որ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 16.1% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.4%-ով և կազմել 198,613 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 17.1%-ով և կազմել 289,296 դրամ։
Աղբյուրը՝ b24.am