Սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում Մեծամորում
ՀՀ կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տարաբնույթ աշխատանքներ են իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում:
Համայնքը 2023 թվականին 5 սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ է ներկայացրել ՀՀ կառավարության հաստատմանը՝ Մեծամոր քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի 8 շենքերի վերելակների փոխարինում, 18 բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցերի կառուցում, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, մանկապարտեզի կառուցում, հարակից տարածքի բարեկարգում և 17 բնակավայրերում 18 խորքային հորերի վերականգնում։
Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում ավարտվել են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հավանության արժանացած Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 2Բ1, 3Բ, 4Բ2, 5Բ, 6Բ2 և 2-րդ թաղամասի 1Բ, 2Բ, 3Բ շենքերի վերելակների փոխարինման աշխատանքները՝ 74 400 000 ընդհանուր արժեքով (35% կառավարության, 55% համայնքի և 10% համայնքի բնակիչների համաֆիանսավորմամբ)։ Փոխարինվել է 8 վերելակ, ծրագրի շահառուներն են 288 տնային տնտեսություն և 789 բնակիչ։
Խմելու ջրամատակարարման ցանցերի կառուցման ծրագրի իրականացման արդյունքում 60% կառավարության, 40% համայնքի համաֆիանսավորմամբ համայնքի 18 բնակավայրերում կկառուցվի 207.200 գծմ ջրամատակարարման ցանց, որից կօգտվի 5.703 տնային տնտեսություն։
2023թ․ ավարտվել են Հայկավան, Նոր Արտագերս և Վարդանաշեն բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները՝ 241,897,394 ՀՀ դրամ արժեքով, կառուցվել է 23000 գծմ երկարությամբ ցանց, ծրագրից օգտվողների թիվը՝ 660 տնային տնտեսություն։ Մյուս 15 բնակավայրերում ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները կշարունակվեն 2024թ․ ընթացքում։
Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում բաղադրիչով 60% կառավարության, 40% համայնքի համաֆիանսավորմամբ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Մեծամոր համայնքի 9 բնակավայրերում (Եղեգնուտ, Արազափ, Մարգարա, գ.Արմավիր, Տարոնիկ, Բամաբկաշատ, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր) իրականացվել են 10 խորքային հորերի նորոգման աշխատանքներ՝ 137,978,700 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, ծրագրի իրականացման արդյունքում կոռոգվի 612 հա տարածք, շահառուների թիվը՝ 512 տնային տնտեսություն։
2024 թվականին համայնքի 8՝ Արտաշար, Վարդանաշեն, Արևիկ, Մրգաշատ, Արգավանդ, Փշատավան, Երասխահուն և Այգեշատ բնակավայրերում կշարունակվեն խորքային հորերի նորոգման աշխատանքները՝ ապահովելով ևս 403 հա-ի ոռոգում (շահառուների թիվը՝ 357 տնային տնտեսություն):
Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում ասֆալտապատում բաղադրիչով 65% համայնքի և 35% կառավարություն համաֆինանսավորմամբ 2023թ․ հավանության արժանացած Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 8-րդ փողոցի ճանապարհի, Բամբակաշատ բնակավայրի Բամբակաշատ-Նոր Արմավիր, Բամբակաշատ և Հայկավան բնակավայրերի Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածների հիմնանորոգում ծրագիրը՝ 578,011,160 դրամ ընդհանուր արժեքով, կսկսվի և կավարտվի 2024 թվականի ընթացքում՝ պայմանավորված բնակավայրերում ջրագծերի նորով փոխարինման աշխատանքների հետ։
Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում բաղադրիչով համայնքի կողմից ներկայացված Հայկավան բնակավայրի մանկապարտեզի կառուցում և հարակից տարածքի բարեկարգում և Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցում և հարակից տարածքի բարեկարգում ծրագրերը կիրականացվեն 2024թ․ ընթացքում։
2023 թվականի ընթացքում ավարտվել են 2022թ․ հավանության արժանացած և 2023 թվականին շարունակվող Մեծամոր համայնքի հետևյալ ծրագրերը․
Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի փողոցների ց/ճնշման գազատարի կառուցում, Շենավան, Վարդանաշեն, Այգեշատ, Նոր Արմավիր, Եղեգնուտ, Ակնալիճ բնակավայրերի գազաֆիկացում ծրագրի՝
-Գետաշեն բնակավայրի փողոցների ց/ճնշման գազատարի կառուցում,
️Վարդանաշեն բնակավայրի գազաֆիկացում /1-ին և 9-րդ փողոցների գազֆիկացում/,
Այգեշատ բնակավայրի գազաֆիկացում,
Եղեգնուտ բնակավայրի գազաֆիկացում ենթածրագրերը։
Ծրագրի 4 ենթածրագրերի արժեքը 84․3 մլն դրամ է, իսկ ընդհանուր 7 ենթածրագրերի արժեքը՝ 186․4 մլն դրամ, 45% կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ։ Մյուս ենթածրագրերի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2022 թվականի ընթացքում
Անցկացվել են 11.9կմ ընդհանուր երկարությամբ գազատար խողովակներ, որից`
Գետաշեն - 4կմ, Վարդանաշեն - 1կմ, Շենավան - 3,2 կմ, Այգեշատ - 1,2 կմ, Նոր Արմավիր - 1կմ, Եղեգնուտ - 1 կմ, Ակնալիճ -0,5 կմ: Ծրագրի շահառուների քանակն է շուրջ 270 տնտեսություն, որից՝ Գետաշեն – 40 տուն, Շենավան – 150 տուն, Վարդանաշեն – 21 տուն, Այգեշատ – 15 տուն, Նոր Արմավիր -10 տուն, Եղեգնուտ – 14 տուն, Ակնալիճ – 20 տուն:
ք.Մեծամորի 1 թաղամաս 4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2 և 2Բ շենքերի վերելակների փոխարինում ենթածրագիրը, արժեքը՝ 47․4 մլն դրամ, 35% կառավարության, 55% համայնքի և 10% բնակիչների համաֆինանսավորմամբ։ Փոխարինվել են 5 վերելակներ։ Իսկ փոխարինված վերելակների բազմաբնակարան շենքերի տնտեսությունները հետևյալն են՝
1 թաղամաս 4Բ1- 36 բնակարան, 94 բնակիչ,
1 թաղամաս 6Բ1 – 36 բնակարան, 120 բնակիչ
1 թաղամաս 8Բ1 – 36 բնակարան, 105 բնակիչ,
1 թաղամաս 8Բ2 - 36 բնակարան, 90 բնակիչ
1 թաղամաս 2Բ - 36 բնակարան, 91 բնակիչ։