Թուրքիայի իշխանությունները մտադիր են մինչև 2024-ի վերջ կրկնակի կրճատել գնաճը

Թուրքիայի իշխանությունները մտադիր են մինչև 2024-ի վերջ կրկնակի կրճատել գնաճը

Թուրքիայի իշխանությունները մտադիր են մինչև 2024 թվականի վերջը նվազեցնել գնաճը մինչև 34%, ինչը կազմում է ընթացիկ տարվա համար ակնկալվող ցուցանիշի գրեթե կեսը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը։

Թուրքիայի Կենտրոնական բանկը ավելի վաղ հայտարարել էր, որ տարեվերջին գնաճը ծրագրում է 65%-ի մակարդակում։ Միևնույն ժամանակ կարգավորիչի կողմից նոյեմբերին անցկացված հարցման մասնակիցները կանխատեսում են, որ մինչև տարեվերջ Թուրքիայում գնաճը կկազմի 67.23%։

«Ֆինանսական կայունությունը մեր հիմնական նպատակներից մեկն է՝ որպես միջնաժամկետ տնտեսական զարգացման ծրագրի, մեր նպատակն է այս տարեվերջին վերահսկել գնաճը, մինչև հաջորդ տարեվերջ այն իջեցնել մինչև 34%»,- ասել է նախարարը՝ մեկնաբանելով երրորդ եռամսյակում Թուրքիայի տնտեսական զարգացման արդյունքները։

Հրապարակված վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում Թուրքիայի տնտեսական աճը կազմել է 5.9%։

Մինչև տարեվերջ իշխանությունները կանխատեսում են, որ Թուրքիայի տնտեսական աճը կկազմի 4.5%։ Անկախ փորձագետները կարծում են, որ աճը կկազմի 4.1%։

Աղբյուրը՝  b24.am