Գյումրիում կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը

Գյումրիում կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Աշոտ Գյուլնազարյանին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ 

Մասնավորապես՝

չի ապահովվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն, արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող միջատապաշտպան ցանց, սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն, արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։