Արդյո՞ք դոլարի արժևորումը հանգեցրել է պարենային ապրանքների թանկացման

ACSES վերլուծական կենտրոնը և Datamotus ընկերությունը իրականացրել են Երևան քաղաքի հինգ խոշոր սուպերմարկետներում 27,319 ապրանքային միավորների գների ուսումնասիրություն օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ։
Ընդհանուր առմամբ բացահայտվել է, որ 503 ապրանքի դեպքում առկա է ուժեղ դրական կապ դրամ/դոլար փոխարժեքի և գների միջև (𝑟≥0.6),
Կոռելյացիոն գործակիցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սուպերմարկետներից երեքում ապրանքների գների և դրամ/դոլար փոխարժեքի միջև կապը հիմնականում թույլ է, իսկ երկուսի մոտ՝ հիմնականում չափավոր։
Այս հոդվածում մենք փորձել ենք ամփոփել ուսումնասիրության հիմնական արդյունքները։
Ամբողջական ուսումնասիրությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3N5PFRF