Google-ը կջնջի ոչ ակտիվ, չօգտագործվող հաշիվները

Google-ը կջնջի ոչ ակտիվ, չօգտագործվող հաշիվները

Google-ի այն հաշիվները, որոնք մի քանի տարի չեն օգտագործել, շուտով կարող են ջնջվել: Տեխնոլոգիական հսկան պատրաստվում է ջնջել այդ հաշիվները դեկտեմբերի 1-ից:

Ընկերությունն ասել է, որ փուլային մոտեցում է ցուցաբերելու, սկզբում ջնջելու են այն հաշիվները, որոնք ստեղծվել են և այլևս երբեք չեն օգտագործվել: Պարզապես հաշիվ մուտք գործելը կամ էլեկտրոնային փոստ ուղարկելը բավարար է՝ այն ակտիվ պահելու համար: Google-ից ասել են, որ այս որոշումը պայմանավորված է անվտանգության նկատառումներով:

Աղբյուրը՝   b24.am