Գործարկվել է շարժական լաբորատոր-գործիքային նմուշառման ախտորոշիչ ծառայությունը. մեկնարկը տրվել է Չինարիից

Իրականացվել են նմուշառման, ֆունկցիոնալ ախտորոշման (էլեկտրասրտագրություն) ուլտրաձայնային հետազոտության, որոշակի տարիքային խմբերի համար՝ տեսողության, լսողության որոշման և այլ ծառայություններ:


Արցախից բռնի տեղահանված, Չինարիում բնակվող անձանց շրջանում իրականացվել է համալիր հետազոտություն:
Հետազոտության է ենթարկվել շուրջ 50 բուժառու:
Աշխատանքները կազմակերպվել են ընտանեկան բժիշկների և բուժաշխատողների հետ համագործակցությամբ, իրականացվել՝ «ԼԵՎ» ախտորոշիչ կլինիկայի մասնագետների կողմից՝ Չինարիի ԲՄԿ-ում:
Բուժաշխատողներին նախապես տրամադրվել են բուժառուներին անհրաժեշտ հետազոտություններին նախապատրաստելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացնում է «ԼԵՎ» ախտորոշիչ կլինիկան՝ Բերդի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի(ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ, ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակում:
Լաբորատոր-գործիքային և նմուշառման ծառայությունները նախատեսված են Բերդ համայնքի բոլոր՝ 16 գյուղական բնակավայրերում:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Անհրաժեշտ գործառույթներն իրականացնելու համար խնդրում ենք դիմել ձեզ կցված ընտանեկան բժշկին և բուժքրոջը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել բնակավայրերի վարչական ղեկավարներին և «ԼԵՎ» ախտորոշիչ կլինիկա:
Հեռ.՝ 098 23 63 63
Էլ.հասցե՝ [email protected]
«Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ: