Շվեյցարիան սառեցրել է 8.8 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ

Շվեյցարիան սառեցրել է 8.8 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ

Շվեյցարիան սառեցրել է 7.7 միլիարդ շվեյցարական ֆրանկ (8.8 միլիարդ դոլար) ռուսական ակտիվները։

Խոսքն առայժմ նախնական թվերի մասին է, որոնք 2022 թվականի համեմատ փոքր-ինչ աճել են։ 2022-ի դեկտեմբերին երկրի իշխանությունները հայտնել են 7.5 միլիարդ շվեյցարական ֆրանկի (8.4 միլիարդ դոլար) չափով ռուսական ակտիվների սառեցման մասին՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին միանալուց հետո։

SECO-ն նշել է, որ դժվար է ստույգ տեղեկություն տալ պատժամիջոցների ցուցակներում նոր անձանց ավելացման և բացառման, ինչպես նաև ակտիվների սառեցման կամ ապասառեցման դատական ​​գործերի հետ կապված։

Շվեյցարիան, որը ԵՄ անդամ չէ, նախկինում, չնայած իր չեզոք կարգավիճակին, միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին: 2022 թվականի մարտին Ռուսաստանի կառավարությունը հաստատել է պետությունների ցանկը, որոնք անբարյացկամ գործողություններ են իրականացնում Ռուսաստանի, ռուսական ընկերությունների և ՌԴ քաղաքացիների նկատմամբ։ Շվեյցարիայի Համադաշնությունն այդ ցանկում է:

Աղբյուրը՝   b24.am