Fly Arna ավիաընկերությունը վերսկսել է տոմսերի վաճառքը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը վերսկսել է տոմսերի վաճառքը: Թռիչքների մանրամասներին կարելի է ծանոթանալ ավիաընկերության պաշտոնական կայքէջում։
Հիշեցնենք, որ Fly Arna-ն թռիչքներ է իրականացնում ՌԴ, Իրան, Վրաստան, Եգիպտոս եւ այլ ուղղություններով: