Նարեկ Տերյանը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մասնակցել է «Եվրասիական էքսպո 2023» (EURASIAN EXPO 2023) ցուցահանդեսի բացման արարողությանը

Նարեկ Տերյանը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մասնակցել է «Եվրասիական էքսպո 2023» (EURASIAN EXPO 2023) ցուցահանդեսի բացման արարողությանը
Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը դեկտեմբերի 4-ին ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մասնակցել է «Եվրասիական էքսպո 2023» (EURASIAN EXPO 2023) ցուցահանդեսի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է միասնական տաղավարով։
 Ցուցահանդեսին մասնակցում են ինչպես եվրասիական, այնպես էլ արաբական ընկերություններ։
 Ցուցահանդեսի հիմնական ոլորտներն են՝ քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, գյուղատնտեսություն և պարենամթերք, զբոսաշրջություն, դեղագործություն, բանկեր, ապահովագրություն, տեխնոլոգիաներ, բեռնափոխադրումներ և այլն։
 Նարեկ Տերյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: