Վանաձորում մեկնարկել են Տիգրան Մեծ պողոտայի և Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգման աշխատանքները
Երկու փողոցներում էլ այժմ ընթանում են մայթերի հիմնանորոգման աշխատանքները։
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել է շինհրապարակներ, ստուգել աշխատանքի ընթացը, զրուցել շինարարների հետ։
Վանաձորի գլխավոր պողոտայի՝ Տիգրան Մեծի մայթերը նորոգվում են սալարկմամբ։ Սանկտ Պետերբուրգի փողոցի որոշ հատնածներում նոր են մայթեր եզրագծվում․ հիմնանորոգումից հետո փողոցը ողջ երկայնքով աջ ևձախ կողմերից երթևեկելի կլինի նաև հետիոտնների համար։
Երկու փողոցն էլ հմնանորոգում են ՀՀ Կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ։