Վահան Քերոբյանն ընդունել է «Նոր Տարածաշրջանային Իրողությունները և «Խաղաղության Խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի պատվիրակությանը

Վահան Քերոբյանն ընդունել է «Նոր Տարածաշրջանային Իրողությունները և «Խաղաղության Խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի պատվիրակությանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է «Նոր Տարածաշրջանային Իրողությունները և «Խաղաղության Խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի պատվիրակությանը, որի կազմում են փորձագետներ Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից և Հայաստանից։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։
Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է նաև Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, առանձին անդրադարձել Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագծին։