Ֆլայ Արնան հերքում է թռիչքների կասեցման վերաբերյալ մամուլում տարածված լուրերը․ ավիաընկերության ամրագրման համակարգի տեխնիկական խնդիրները կարգավորված են

Ֆլայ Արնան հերքում է թռիչքների կասեցման վերաբերյալ մամուլում տարածված լուրերը․ ավիաընկերության ամրագրման համակարգի տեխնիկական խնդիրները կարգավորված են

Հայկական ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան հերքում է վերջին օրերին թռիչքների կասեցման մասին մամուլում տարածված լուրերը և վստահեցնում է, որ ավիաընկերությունը շարունակում է բնականոն թռիչքների իրականացումը՝ հավատարիմ մնալով իր ուղևորներին հարմարավետ և վստահելի թռիչքային փորձառությամբ ապահովելու իր խոստմանը։  

Վերջին մի քանի օրերի ընթացքում ավիաընկերության ամրագրման համակարգը չի գործել տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ինչը ժամանակավոր անհարմարություններ էր ստեղծել մեր գործընկերների և ուղևորների համար։ Ուրախ ենք տեղեկացնել, որ տեխնիկական խնդիրներն այժմ կարգավորված են, և ավիաընկերության ավիատոմսերի համակարգը հասանելի է ամրագրումների համար:

Հայկական ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան կարևորում է իր ուղևորների վստահությունը և բարձր է գնահատում այս օրերին հանրության ցուցաբերած համբերատարությունը։

Fly Arna-ի մասին

Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ: