ԱՆԻՖ-ը տեղեկացնում է՝ «Ֆլայ Արնա» ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է

ԱՆԻՖ-ը տեղեկացնում է՝  «Ֆլայ Արնա» ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության բաժնետեր, տեղեկացնում է, որ ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում են ԱՆԻՖ հանրային կապերի բաժնից։

Ֆլայ Արնան իր՝ 1,5 տարվա աշխատանքի ընթացքում ապացուցել է, որ որակը՝ թե սպասարկման, թե՝ շահագործման բոլոր այլ չափանիշների առումով առանցքային է ընկերության գործունեության համար։

«Այսօր ընկերությունը ապահովում է ավելի քան 125 աշխատատեղ, ներառյալ՝ միջազգային լավագույն չափանիշներով վերապատրաստված անձնակազմի համար։ Վստահ ենք, որ ընկերությունը շարունակելու է մնալ Հայաստանումժամանակակից ավիացիայի բոլոր չափանիշների ներդրման ջատագովը եւ առաջամարտիկը։ ԱՆԻՖ-ը լիահույս է մոտ ապագայում տեսնել ոլորտում այս նշաձողին հասնելու համար անհրաժեշտ բոլոր փոփոխությունները», - նշված է հաղորդագրության մեջ։