2023 թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2.2%-ով

2023 թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2023 թ. նոյեմբեր ամսին՝ 2022 թ. համադրելի ամսվա համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 0.5%-ով, իսկ 2023 թ.-ի հունվար-նոյեմբերին՝ 2022 թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2.2% գնաճ։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022 թ․ նոյեմբերի համեմատ նվազել են 4.4%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022 թ․ նոյեմբերի համեմատ աճել են 8.3%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2022թ․ նոյեմբերի համեմատ աճել են 3.1%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2022 թ․ նոյեմբերի համեմատ աճել են 0.9%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2022 թ․ նոյեմբերի համեմատ աճել են 2.4%-ով։

Առողջապահության գները 2022 թ․ նոյեմբերի համեմատ աճել են 1.8%-ով։

Տրանսպորտի գները 2022 թ․ նոյեմբերի համեմատ աճել են 3.4%-ով։

Կապի ծառայությունների գները 2022 թ․ նոյեմբերի համեմատ նվազել են 0.5%-ով։

Հանգստի և մշակութային գները 2022 թ․ նոյեմբերի համեմատ աճել են 2.1%-ով։

Կրթության գները 2022 թ․ նոյեմբերի համեմատ աճել են 4.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2022 թ․ նոյեմբերի համեմատ աճել են 4.4%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2022 թ․ նոյեմբերի համեմատ աճել են 0.8%-ով։