Ռուսաստանը նոյեմբերին նավթից և գազից եկամուտներն ավելացրել է 10.9%-ով

Ռուսաստանը նոյեմբերին նավթից և գազից եկամուտներն ավելացրել է 10.9%-ով

Ռուսաստանը նոյեմբերին նավթից և գազից տարեկան կտրվածքով եկամուտներն ավելացրել է 10.9%-ով՝ մինչև 961.7 միլիարդ ռուբլի՝ 2022 թվականի նոյեմբերի 866.4 միլիարդ ռուբլու դիմաց: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Ֆինանսների նախարարության վիճակագրությունից:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության նավթից և գազից ստացված եկամուտները 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նվազել են մինչև 8.172 տրիլիոն ռուբլի՝ նախորդ տարվա 10.655 տրիլիոն ռուբլու դիմաց։ Այսինքն՝ անկումը կազմել է 23.3%։

Հիշեցնենք՝ պատժամիջոցներով պայմանավորված՝ մի շարք երկրներ հրաժարվել են ռուսական գազից ու նավթից, մի մասն էլ կրճատել է վառիլի ներկրումը Ռուսաստանից կամ ստանում է երրորդ երկրի միջոցով:

Աղբյուրը՝   b24.am