Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կմնան բարձր մինչև տարեվերջ․ ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կմնան բարձր մինչև տարեվերջ․ ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճի տեմպերը բարձր կմնան մինչև այս տարվա վերջ, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների ամենշաբաթյա մակրոտնտեսական ակնարկում։

«Հայաստանի տնտեսությունը հունվար–հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 9,2 տոկոսով՝ հունվար–սեպտեմբերին տարեկան 9,7 տոկոսից հետո։ Հիմնական պատճառը հոկտեմբերին ծառայությունների ոլորտում տեմպերի դանդաղումն էր (+2,1% տարեկան՝ +4,6% տարեկանից հետո)՝ պայմանավորված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս հատվածի բարձր ցուցանիշներով և պահանջարկի աստիճանական ճշգրտմամբ», – ասվում է հետազոտության մեջ։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճը սահմանվել է 4% (±1,5%)։ Տնտեսական ակտիվությունը, ըստ նախնական տվյալների, 2023 թվականի հունվար-հոկտեմբերին, 2022 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ, աճել է 9,2 տոկոսով։ 2023 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 0,1% գնաճ։

ԿԲ սեպտեմբերյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 7,2 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի մոտ 0 տոկոս։

Fitch-ը 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսել մինչև 6,1%, Moody's-ը՝ մինչև 7%, իսկ S&P-ը՝ 7,5%։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 4,4%, ԵԱԶԲ-ն չի բացառում, որ Հայաստանի տնտեսությունը կաճի ավելի քան 7,5%, ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության աճը գնահատում է 6,5%, իսկ ԱՄՀ-ն կանխատեսում է 7%-անոց տնտեսական աճ։

Աղբյուրը՝  arka.am