Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերում ներգրավվում են նաև եզդիական համայնքները

Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերում ներգրավվում են նաև եզդիական համայնքները
Արագածոտնի մարզի 8 համայնքներից 4-ը եզդիական են։ 2023 թ․ հուլիսի 1-ի դրությամբ մարզում եզդիական բնակչության թիվը հասնում է 7510-ի։
Ամեն տարի մարզում Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերում ներգրավվում են նաև եզդիական համայնքները։
Այս տարի եզդիական #Մեծաձոր համայնքում իրականացվել է 1 ծրագիր, այն է՝ Մեծաձոր համայնքի Մեծաձոր և Օթևան բնակավայրերում փողոցների նորոգում (սալարկմամբ)։
Ծրագրի իրականացման համար ծախսվել է 34 մլն 348 հազար դրամ։
Աշխատանքներն ավարտված են 100 %-ով։