Պարենային անվտանգության ոլորտի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանում պարենային անվտանգությունը անկախության հռչակումից հետո դարձել է երկրի տնտեսական անվտանգության գլխավոր խնդիրներից մեկը: ՀՊՏՀ «ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը և ՀԱԱՀ, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Սերգեյ Մելոյանի «Պարենային անվտանգության ոլորտի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով հետազոտության մեջ դիտարկվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և COVID 19 համավարակի պայմաններում մեր երկրի պարենային անվտանգության հիմնախնդիրները և դրանց լուծման հիմնական ուղիները: Հատկապես կարևորվում է ՀՀ ագրարային ներուժի արդյունավետ օգտագործումը, պարենի կորուստների նվազեցումը և ԵԱՏՄ շրջանակում պարենային անվտանգության միասնական հիմնադրամի ձևավորումը: Վերջինս կարող է հանդիսանալ անդամ երկրների գյուղատնտեսական հումքի և պարենի առևտրի կայուն զարգացման երաշխիք։

Աշխատանքը կատարվել է «Տնտեսական լրագրողների ակումբի» նախաձեռնությամբ և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ։

Ամբողջական հետազոտությունը՝ Պարենային անվտանգության ոլորտի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում