Թայվանը սահմանափակում է 22 հիմնական տեխնոլոգիաների արտահանումը Չինաստան, Հոնկոնգ և Մակաո
Թայվանի իշխանությունները 22 հիմնական տեխնոլոգիաների, այդ թվում՝ կիսահաղորդիչների արտահանման սահմանափակումներ են մտցրել։ Այս մասին ասվում է կղզու Գիտության և տեխնիկայի ազգային կոմիտեի հայտարարության մեջ։
Ըստ փաստաթղթի՝ առանցքային տեխնոլոգիաները պետք է ընկալվեն որպես Թայվանի արդյունաբերության և գիտական ոլորտի այն նվաճումները, որոնց ձեռքբերումը «օտարերկրյա պետության կամ օտարերկրյա թշնամական ուժերի» կողմից կվնասի Թայվանի անվտանգությանը, կնվազեցնի նրա արդյունաբերության մրցունակությունը կամ կդանդաղեցնի դրանց զարգացումը: Միևնույն ժամանակ կարգավորիչը նշել է, որ այդ սահմանափակումները չեն ազդի նորմալ առևտրային գործարքների և տեխնոլոգիական փոխանակումների վրա։ Ինչպես այս կապակցությամբ նշում է Թայվանի գլխավոր լրատվական գործակալությունը, արտահանման սահմանափակումներն առաջին հերթին կազդեն Չինաստանի, Հոնկոնգի և Մակաոյի վրա:
Տեխնոլոգիաները բաժանված են հինգ հիմնական ոլորտների՝ պաշտպանություն, տիեզերք, գյուղատնտեսություն, կիսահաղորդիչներ, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ:
Աղբյուրը՝ b24.am