Թալինի բժշկական կենտրոնում շարունակվում են շինարարական աշխատանքները

Թալինի բժշկական կենտրոնում շարունակվում են շինարարական աշխատանքները
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանն այսօր դիտարկեցին Թալինի բժշկական կենտրոնում շինարարական աշխատանքների ընթացքը։ Ներկա էին նաև համայնքի ղեկավարի խորհրդական Սևակ Մանուկյանը և ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյանը։
Դեռևս 2021թ․-ի ամռանը Թալինի բժշկական կենտրոնում մեկնարկել էին շինարարական աշխատանքներ։ ՀՀ Կառավարությունը 1 միլիարդ 200 միլիոն դրամ է հատկացրել ժամանակակից ստանդարտներին համապատասխանող բուժհաստատություն կառուցելու համար:
Պաշտոնատար անձինք բժշկական կենտրոնի տնօրեն Ազատ Ղուկասյանի ուղեկցությամբ ծանոթացան բուժհաստատության վերակառուցման տարատեսակ աշխատանքներին, հետաքրքրվեցին վերակառուցումից հետո հիվանդներին առաջարկվելիք նոր բուժծառայությունների, ժամանակակից ստանդարտներին համապատասխանող բուժսարքավորումների, մասնագիտական թիմի և այլ ոլորտային հարցերի վերաբերյալ։
Թալինի բժշկական կենտրոնը առավել մեծ թափով, բարձրակարգ սարքավորումներով և տարբեր բժշկական ուղղություններով, բուժման նորագույն մեթոդների կիրառմամբ շարունակելու է ազգաբնակչությանը տրամադրել բազմապրոֆիլային, մասնագիտական բարձրորակ բուժօգնություն: