Հայաստանի արդյունաբերությունն անկում է ապրում. Արմինֆո

Հայաստանի արդյունաբերությունն անկում է ապրում. Արմինֆո

Հայաստանի արդյունաբերական հատվածն այս տարվա 10 ամիսներն ամփոփել է մինուսով, ինչը պայմանավորված էր հանքարդյունաբերության ոլորտի նվազող ծավալներով և մշակող արդյունաբերության դինամիկայի կտրուկ վատթարացմամբ՝ աճից դեպի անկում։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական հատվածը 0,5%-ով կրճատել է արտադրության ծավալները (նախորդ տարվա 9,9% աճի դիմաց)՝ ապահովելով 2,1 տրլն դրամ (5.3 մլրդ դոլար), ընդ որում, միայն ս.թ. հոկտեմբերին արդյունաբերական հատվածը կարողացել է անկումիցհասնել երկնիշ աճի՝ 10.9%։

Լեռնահանքային արդյունաբերությունը և բաց քարհանքերի մշակումը շարունակել են անկումը՝ ընդամենը մի փոքր դանդաղեցնելով տեմպերը՝ 5,1%-ից մինչև 4,7%, և ապահովելով 396,7 մլրդ դրամ ծավալ։ Միայն հոկտեմբերին անկումը կազմել է 3,7 տոկոս։

Աղբյուրը՝   finport.am