Հայկական ստարտափը կկանխատեսի եկամուտներն ու ծախսերը սկսնակ բիզնեսների համար
Արհեստական բանականության աջակցությամբ կատարվող վերլուծություններն ավելի ու ավելի են կիրառվում բիզնեսում։ Այս ոլորտում Flode-ն կարելի է անվանել «ստարտափների ստարտափ»․ այն կարող է «մարսել» տվյալների մեծ զանգվածներ՝ դուրս բերելով ձեր բիզնեսի (այդ թվում՝ ստարտափի) զարգացման հնարավոր նախագծեր։ Ընդ որում, այդ վերլուծությունը մատուցվում է շատ պարզ ձևով (առանց բարդ բանաձևերի ու տերմինաբանության) ու հասու է բազային ֆինանսական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր անձի համար։ Վերլուծությունները ներկայացվում են միայն հեշտ ընթերցվող դիագրամների և անիմացիայի տեսքով, ասում է ստարտափի հիմնադիր Մաքսիմ Բարսամյանը, ով Ռուսաստանոից վերջերս է տեղափոխվել Հայաստան։ ՌԴ-ի խոշոր կորպորացիաներից մեկում նա երկար ժամանակ ղեկավարել է վենչուրային հարթակ՝ օգնելով ստրատափներին գաղափարից բիզնես ճանապարհին (որը սովորաբար զարգացման ամենդաժվար փուլն է)։
- Արդյոք կարո՞ղ են ծրագրից օգտվել թե՛ սկսնակ, թե՛ զարգացած ձեռնարկությունները։ Ովքե՞ր են ձեր նպատակային հաճախորդները։ Արդյոք ծրագիրը կարո՞ղ է կանխատեսումներ անել ստարտափի համար մտահղացումից մինչև round A (առաջնային ֆինանսավորումից հետո), կամ նույնիսկ դրանից ավել։
- Flode-ն կարելի է օգտագործել ամենատարբեր սցենարներում։ Նախագծի միտքը ծագել է 2021-ին, երբ գործընկերոջս հետ քննարկում էինք, թե ինչպես իր R&D ընկերության մենեջերը լավագունյս ընտրի տեխնիկայի բաղադրիչների մատակարարներին։ Դրանցից ամեն մեկն ունի առաքման, գնային, զեղչային իր պայմանները։ Ուստի մտածել էինք՝ լավ կլիներ նախագծել մի գործիք, որը թույլ կտար մեկտեղել այդ ամենը մեկ կամ մի քանի համեմատական դիագրամներով՝ ցույց տալով նաև հնարավոր խնայողությունները կամ լրացուցիչ ծախսերը։ Այս գաղափարից դորւս եկավ Flode-ն՝ բիզնեսի հավանական զարգացումները վիզուալ ձևով ներկայացնելու հարթակը։
- Գուցե նույնիսկ սպորտային թիմերի մենեջերները կարողանան դա օգտագործել․․․
- Իրականում ծրագիրը կարող է ծառայել ոչ միայն որպես B2B խորհրդատու, այլև որպես անձնական խորհրդատու՝ անհատների համար։ Պլանների ու իրականության մեջ տարբերությունը հաճախ հսկայական է․ սա պարզ ճշմարտություն է ոչ իմայն բիզնեսի, այլև ուսանողների կամ տնային տնտեսությունների համար։
- Արդյոք Flode-ի օգտատիրոջն անհրաժե՞շտ է ունենալ ծրագրավորման կամ 3D-դիզայնի գիտելիքներ։ Արդյոք վերլուծության խորությունը կարո՞ղ է ավելանալ, եթե պատվիրատուն բաժանորդագրված է բիզնես տվյալների միջազգային բազաներին (Bloomberg-ին կամ Dow Jones-ին)։
- Ոչ, ծրագիրը շատ պարզ է օգտագործման համար ու չի պահանջում որևէ լրացուցիչ հմտություններ։ Այս պահին մենք առաջարկում ենք դիագրամների պատրաստի նմուշներ՝ ֆրիլանսերների և ստարտափերի համար։ Հետագայում կավելացնենք նաև նոր նմուշներ, որոնք օգտատերերը կկազմեն իրենց համար ամենահարմար ձևով։ Բացի այդ, տարբեր ոլորտների պրոֆեսիոնալներ կկարողանան կազմել վերլուծություներ և վաճառել դրանք մեր հարթակում։ Դրա համար մենք ուզում ենք ստեղծել վերլուծությունների պարզ ու հարմար կոնստրուկտոր։ Պահանջարկ, անկասկած, կլինի․ պատկերացրեք, թե որքան սկսնակ ռեստորատոր կցանկանա գնել բիզնես մոդել, որը կազմվել է Micheline-ի աստղեր ունեցող պրոֆեսիոնալի կողմից։
Ինչ վերաբերոմ է բիզնես տվյալներին, մենք նախատեսում ենք միանալ բոլոր հայտնի աղբյուրբերին։ Օրինակ, եթե մենք բիզնես եք սկսում այլ երկրում, ապա կարիք չեք ունենա տվյալներ փնտրել շուկայի ծավալի կամ հաճախորդների բազայի մասին․ այդ տվյալները ավտոմատ կերպով կներբեռնվեն ձեր նախագծի մեջ և կվերլուծվեն։
- Ինչպիսի՞ն է ձեր բիզնես մոդելը։
- Մենք ունենք SAAS (software as a service, ծրագրային փաթեթ որպես ծառայություն) և առաջարկում ենք բաժանորդագրության չորս փաթեթ․
- Pay-as-you-go․ ծրագրից առցանց օգտվում եք անվճար՝ վճարովի է միայն կատարված վերլուծությունների ներբեռնումը։
- Professional․ կարող եք օգտագործել Flode կոնստրուկտորը և վաճառել ձեր ստեղծված նմուշները կամ բիզնես քեյսերը մեր մարկետպլեյսում։
- Team․ նախատեսված է բիզնեսի թիմային աշխատանքի համար։
- Enterprise․ նախատեսված է խոշոր հաճախորդների համար։
- Մինչև զարգացման ո՞ր աստիճանը կարող է Flode-ն հասցնել ստարտափին։
- Այս պահին գործող մոդելում ստարտափների համար կատարվում է վերլուծություն զրոյից մինչև round A, արդյունքում օգտատերը ստանում է փաստաթղթերի փաթեթ՝ ներառյալ ֆինանսական մոդելը։ Մենք օգնում ենք սկսնակ գործարարներին տեսնել նախագծի ռիսկերը կամ դժվարությունները, կամ որ շուկաներում ավելի ձեռնտու կլինի զարգանալ։ Ես երկար ժամանակ աշխատել եմ ստարտափների հետ և, դատելով իմ փորձից, կարող եմ ասել, որ խորը բիզնես գիտելիքներ չունեցողստարտափի հիմնադրի համարֆինանսական մոդելը կդառնա միայն թվերի խրթին շարան։ Flode-ն թույլ է տալիս մեկտեղել տարբեր տվյալներն ու տեսնել, թե ինչի վրա են հիմված վերլուծությունները։
- Miro-ի պես ստարտափները փոխեցին բիզնես գաղափարների քննարկման ձևաչափերը։ Ի՞նչ նորամուծություն եք բերում դուք։
- Miro-ն շատ է հեշտացրել թիմային, աշխատանքային քննարկումները։ Բայց, ըստ իս, այդ քննարկումների համար անհրաժեշտ են բավարար տվյալներ։ Excel-ից, իհարկե, չի կարելի պահանջել, բանաձևերից բացի, նաև վիզուալ պրեզենտացիաներ․ այդ ծրագրի ձևաչափն այդպիսին չէ։ Հենց այդ հատվածն էլ մենք ցանկացանք ծածկել՝ համատեղելով հաշվարկներն ու հեշտ ընկալվող վիզուալ պատկերները։
- ՏՏ ոլորտի հսկաները ևս մտել են այդ շուկա, օրինակ՝ Google Looker-ը կամ Microsoft Power BI-ն։ Ընդ որում, այդ գործիքները կարելի է ինտեգրել Microsoft-ի կամ google-ի այլ պրոդուկտների հետ (MS Office, cloud սերվերներ և այն)։ Արդյոք այդ լուծումները համարու՞մ եք ձեզ համար մրցակից։
- Իհարկե, մրցակիցներ ունենք։ Բայց մեկ անգամ ևս ընդգծեմ․ մենք առաջարկում ենք մի ինտերֆեյս, որը հեշտությամբ կօգտագործեն թե՛ փորձառու բիզնես մասնագետը, թե՛ ուսանողը, որը, օրինակ, փորձում է կողմնորոշվել մասնագիտության հարցում։
- Ինչպիսի՞ շուկաներում եք ուզում ընդլայնվել և զարգացման ի՞նչ պլաններ ունեք։
- Մեր նպատակային շուկաներն են Եվրոպան և ԱՄՆ-ն, բայց սկսում ենք հետաքրքրվել նաև Հնդկաստանի շուկայով։ Փոքր-ինչ ավելի ուշ, երբ մենք կառաջարկենք բիզնես քեյսերի կոնստրուկտոր և վաճառքի հարթակ, մենք ցանկանում ենք դրանց շուրջ հավաքել մասնագետների ցանց։
- Արդյո՞ք Ձեր ընկերությունը գրանցված է Հայաստանում, ունե՞ք տեղացի մասնագետներ։
- Flode-ն գրանցված է ԱՄՆ-ում։ Մենք արդեն ներգրավել ենք զարգացման «զրո փուլի» (pre-seed) համար $200 հազար, դրան ավելացրել ենք $100 հազար՝ սեփական միջոցներից։ Այժմ մենք շարունակում ենք հայթայթել ֆինանսներ առաջին փուլի համար (seed round)՝ ծրագրի զարգացման և շուկայահանման նպատակով։ Թիմն ընդլայնելու ժամանակ նախատեսում եմ ներգրավել նաև հայկական մասնագետների։
Flode-ի ծրագրային փաթեթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://youtu.be/7VLa07w8jP8?feature=shared