Ավարտվել է Երևան-Գյումրի միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը
Ավարտվել է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ141+500-կմ143+300 հատվածի հիմնանորոգումը։ 1.8կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Քեթիի լեռնանցքով։ Հիմնանորոգումը մեկնարկել էր 2023 թվականին։
Կապալառու կազմակերպությունն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։